Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ հունվարի 20-29-ը Սիրիայի Աֆրին շրջանում քրդական ուժերի դեմ գործողությունների ընթացքում թուրքական կողմը ընդհանուր առմամբ կորցրել է 21 զինծառայող և նրանց աջակցող զինյալ, ևս 79 զինծառայող և զինյալ վիրավորվել են:
Թուրքիայի զինված ուժերից սպանվել է 5 զինծառայող, ևս 43-ը վիրավորվել է: Իսկ «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումից սպանվել է 16 զինյալ, ևս 36-ը վիրավորվել է:
Կորուստներ | Վիրավորներ | ||
Թուրքիայի ԶՈւ | 5 | 43 | |
«Սիրիայի ազատ բանակ» | 16 | 36 | |
Ընդհանուր | 21 | 79 |
Ավելի վաղ, Թուրքիայի առողջապահության նախարարը հայտարարել էր, որ գործողությունների ժամանակ վիրավորվել է 130 զինծառայող և ՍԱԲ-ի զինյալ, որից 82-ըը արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:
Մինչև այժմ քրդերի դեմ գործողություններում սպանված թուրք զինծառայողներն են ավագ լեյտենանտ Օղուզ Քաան Ուստան և ենթասպա Մուսա Օզալքանը, պրոֆեսիոնալ սերժանտ Մեհմեթ Մուրաթդաղըն, պրոֆեսիոնալ սերժանտ Ալի Գյումուշը, ավագ սերժանտ Ֆաթիհ Մեհմեթհանը (1, 2, 3, 4, 5 ):
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիան Աֆրինում սկսել էր օդային գործողությունը՝ հունվարի 21-ից անցնելով ցամաքային գործողությունների:
- «Ձիթենու ճյուղ»․ Թուրքիան սկսել է Աֆրինում քրդերի դեմ գործողությունը;
- Թուրքիան անցել է Աֆրինում քրդերի դեմ ցամաքային գործողությունների;
- Իրադրությունն Աֆրինում․ Թուրքերը հայտնում են առաջին գյուղը վերցնելու մասին;
- Թարմացվող լրահոս. Թուրքիայի գործողություններն Աֆրինում (22.01.2018):
Աֆրինը վերահսկում են քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորումը և ռազմական թևը՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG): Թուրքիայի իշխանությունները քրդական այս ուժերին համարում են «ահաբեկչական և սպառնալիք Թուրքիայի անվտանգության համար»:
Map of Afrin spread by pro Turkish/jihadis
and map of actual situation with corrections to the same map, based on ground info. pic.twitter.com/P1N0CP9U9R— Gilgo Robespierre (@PapaGilgo) January 28, 2018