Հունվարի 29-ին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելը CNN-ին հայտնել է, որ ամերիկյան զինուժը չի հեռանան Սիրիայի Մանբիջ քաղաքի: Մանբիջը ներկայում վերահսկում են քրդական ուժերը, իսկ Թուրքիան սպառնում է այդ ուղղությամբ հարձակում սկսել: Ամերիկացի գեներալը հայտնել է, որ իրենք զորքերը Մանբիջից դուրսբերումն առհասարակ չեն դիտարկում:
Թուրքիան ներկայում քրդական նույն ուժերի դեմ ռազմագործողություն է իրականացնում Սիրիայի մեկ այլ՝ Աֆրինի շրջանում: Թուրքիայի արտգործնախարարը, ինչպես նաև անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել են, որ «Աֆրինը գրավելուց հետո Թուրքիայի հաջորդ թիրախը Մանբիջն է»:
Այժմ ամերիկացի գեներալի հայտարարությունից բխում է, որ եթե թուրքական զինուժը շարժվի Մանբիջ, պետք է հանդիպի տեղի ամերիկյան զինուժին, ինչը զգալիորեն կասկածի տակ կդնի Թուրքիայի կողմից նման որոշում կայացնելու հավանականությունը: