Հունվարի 28-ին Իրանի բանակի ռազմածովային ուժերի «Դամավանդ» ֆրեգատը սուզվել է Կասպից ծովը. ֆրեգատը 18 օր առաջ փոթորկի հետևանքով նետվել էր Բանդար է Էնզելի նավահանգստի ափ: Նախքան սուզվելը նավի վրայից Իրանի ՌԾՈւ-ն հասցրել է հեռացնել ռադարները, հրետանային կայանքը, հրթիռների արձակման կայանները և այլ կարևոր համակարգեր:
با نهایت تاسف و تاثر، باید اعلام کنم که متاسفانه #ناوشکن_دماوند غرق شد
تلاشها برای نجاتش نتیجه نداد pic.twitter.com/6DB3ACl7oo— Hossein Dalirian 🇮🇷 (@HosseinDalirian) January 28, 2018
«Դամավանդը» վթարվել էր հունվարի 10-ին՝ այն ժամանակ, երբ փորձել էր կառանել նավահանգստում։ Վթարի հետևանքով 6 հոգանոց անձակազմից երկուսը մահացել էին:
«Դամավանդը» «Մոուջ» դասի ռազմանավերի 2-րդ նախագիծն է։ Ռազմանավը Իրանի ՌԾՈւ Կասպյան նավատորմը համալրել էր 2015թ. մարտին։