Հունաստանի պաշտպանության նախարարն այցելել է Իմիա/Քարդաք կղզի՝ չնայած թուրքերի «արգելքին»

Հունվարի 28-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ իրենց նավը Հունաստանի ՊՆ ղեկավարի նավին արգելել է մոտենալ «Էգեյան ծովում թուրքական կղզիների»: Հունական կողմը տարածել է տեսանյութ, որտեղ երևում է, որ հույն նախարարը իր ցանկացած կղզին հասել է:

Թուրքիայի ներքին գործերի նախարարը պնդել էր, որ իրենց առափնյա անվտանգության նավի զգուշացումից հետո հունական նավը, որի տախտակամածին նաև այդ երկրի պաշտպանության նախարարն էր, «Լքել է Թուրքիայի տարածքային ջրերը»:

Հունական EPT1 հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում երևում է, որ հույն նախարարը հասել է կղզի, մասնակցել միջոցառմանը:

Միջադեպ Հունաստանի ՊՆ և Թուրքիայի ՆԳՆ նավերի միջև Էգեյան ծովում. 28.01.2018

Միջադեպ Հունաստանի ՊՆ և Թուրքիայի ՆԳՆ նավերի միջև Էգեյան ծովում. 28.01.2018

Այստեղ կարոք եք ծանոթանալ նաև նույն միջադեպից թուրքական կողմի տեղադրած տեսանյութից: Պետք է փաստել, որ այս տեսանյութն անհամեմատ ավելի կարճ է, քան հունական կողմինը, և ավելի քիչ բան է հնարավոր այս մեկից հասկանալ:

Քարդաք (հունական անվանումը՝ Իմիա) կղզու և հարակից կղզիների հարցում Թուրքիան և Հունաստանը մշտապես ունեցել են անհամաձայնություններ ու նման միջադեպերը գրեթե մշտական բույթ են կրում:

1932 թ. Թուրքիայի և Իտալիայի միջև կնքված պայմանագրով Իմիա (Քարդաք) կզղին և ևս 11-ը անցնում են Իտալիային, իսկ այնուհետև՝ Հունաստանին: Սակայն Թուրքիան մինչ օրս փորձում է խախտել այդ համաձայնագրի պայմաններն ու կղզիներն ամբողջությամբ միացնել իր տարածքին:

Իմիայում կողմերի միջև առաջին լուրջ միջադեպը գրանցվել է 1996 թ., երբ կողմերը պատերազմի եզրին էին կանգնած: Սակայն իրավիճակին միջամտել են ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգները, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել պատերազմից: 

Այս թեմայի մասին դեռևս 2017 թ. փետրվարին ավելի մանրամասն խոսել էինք Ռազմինֆոյի և Հանրային Ռադիոյի համատեղ հաղորդման հերթական եթերի շրջանակներում:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *