ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը ստացել է գեներալ-գնդապետի ուսադիրները

Նախագահ Սերժ Սարգսյանը Բանակի օրվա առթիվ hայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, ինչպես նաև մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է ՀՀ բարձր պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

Դատելով հրապարակված լուսանկարներից՝ ՀՀ նախագահը զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին շնորհել է գեներալ-գնդապետի ուսադիրները:

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետին նախագահի հրամանագրով գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհվել էր դեռևս 2017 թ. դեկտեմբերի 30-ին: Սակայն ուսադիրները դեռևս չէին տրվել, ինչի պատճառով Մովսես Հակոբյանը դեռ շարունակում էր կրել գեներալ-լեյտենանտի ուսադիրներ:

Բանակի օրվա առթիվ ՀՀ նախագահը նաև ընդունել և պարգևատրել է մի շարք այլ զինվորականների, ազատամարտիկների:

Բանակի օրվա առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

Բանակի օրվա առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունվարի 27-ին, ՀՀ նախագահը պարգևատրել էր մարտական հերթապահություն իրականացնելիս առանձնապես աչքի ընկած ժամկետային զինծառայողներին:

Մարտական հերթապահությանն աչքի ընկած ժամկետային զինծառայողներ. 27.01.2018

Մարտական հերթապահությանն աչքի ընկած ժամկետային զինծառայողներ. 27.01.2018

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *