Հունվարի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԶՈւ, ՊՆ ղեկավար կազմը Բանակի օրվա առթիվ այցելել են Եռաբլուր: Նախագահը հայտարարել է, որ բանակի մարտունակության բարձրացման նպատակով ընդունվել է 7-ամյա զարգացման ծրագիրը:
Հիշեցնենք, որ 2017 թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հանձնարարել էր մշակել բանակի արդիականացման 2018-2025 թթ. նոր յոթնամյա ծրագիր:
Իսկ արդեն նոյմեբերի 1-ին պաշտպանության նախարարը ներկայացրել էր յոթնամյա ծրագրի հիմնական ուղղությունները, որոնք են՝
- օրենսդրական դաշտի ձևավորում;
- զինված ուժերի զարգացման, մարտունակության բարձրացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման համալիր ծրագիր;
- կառավարման արդյունավետության բարձրացում;
- մասնագիտական գրավչության բարձրացում (այդ թվում՝ ռազմական կրթություն);
- զինծառայողների սոցիալական պաշտպանության խնդիր. բնակարանավորում, բուժսպասարկում;
- «Վետերենանների և զորացրվող զինծառայողների հարցեր»;
- Զոհվածների և հաշմանդամների կողքին կանգնելու կարողություն:
Այսպիսով, դատելով ՀՀ նախագահի խոսքից, ծրագիրն արդեն իսկ քննարկվել և ընդունվել է: