Հայաստանի բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում մեկնարկել են ՀՀ-ում ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռազմաբազայի զինտեխնիկայի վարորդների վարժանքները: Ներգրավվել է շուրջ 500 վարորդ: Այս մասին Ռազմինֆոյին հայտնում են ՀՌՇ մամուլի ծառայությունից:
Վարժանքներին ներգրավվել են նաև զրահատեխնիկայի վարորդներ: Նրանք խաղարկել են լեռնային տարածքներում մեքենաները, զրահատեխնիկան վարելու, մանևրելու գործողություններ:
Վարժանքներին ներգրավվել է շուրջ 100 միավոր զինտեխնիկա:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ից «Ալագյազ» զորավարժարանում մեկնարկել էին նաև ՌԴ բազայի մոտոհրաձիգների մեկամսյա վարժանքներ: Դաշտային ելքին ներգրավվել են շուրջ 500 զինծառայող, ավելի քան 100 միավոր զինտեխնիկա: