Թուրքիան կարող է գործողություններ սկսել նաև Մանբիջում ու Եփրատ գետի արևելքում. Չավուշօղլու

Ներկայում Թուրքիայի զինուժի թիրախում Սիրիայի Աֆրին շրջանն է, սակայն ապագայում թուրքական զինուժը հնարավոր է գործողություններ սկսի նաև Մանբիջում և Եփրատ գետի արևելյան հատվածում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Սպառնալիքը որտեղ ուզում է թող լինի, Թուրքիան պետք է բոլոր սպառնալիքները վերացնի: Այս պահին թիրախում Աֆրինն է, սակայն ապագայում Մանբիջում և Եփրատի արևելքում գործողություններ կարող ենք իրականացնել», — հայտարարել է Չավուշօղլուն:

Աֆրինը Թուրքիայի ռմբակոծություն-հրետակոծություններից հետո

Աֆրինը Թուրքիայի ռմբակոծություն-հրետակոծություններից հետո

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Թուրքիան որևէ համաձայնության է եկել Ռուսաստանի հետ Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության իրականացնման համար, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարում է, որ իրենք որևէ մեկի հետ համաձայնություն չեն ձեռք բերել, այլ տեղեկացրել են սիրիական ճգնաժամի մեջ ներգրավված կողմերին՝ Ռուսաստանին, Իրանի, ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին, ինչպես նաև Սիրիայի իշխանություններին:

Չավուշօղլուն նաև մեղադրել է Միացյալ Նահանգներին Թուրքիային տված խոստումները չիրակացնելու և Սիրիայի քրդական ուժերին աջակցությունը շարունակելու համար:

Թուրքիան Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորմանը և դրա ռազմական թև YPG-ին համարում է «ահաբեկչական կառույցներ» և «սպառնալիք Թուրքիայի համար»: Քրդական ուժերին ԱՄՆ-ի աջակցությունը խիստ լարվածություն է առաջացրել թուրք-ամերիկյան առանց այն էլ ոչ այնքան «ջերմ» հարաբերություններում:

Նշենք, որ ադրեն 6-րդ օրն է Թուրքիայի զինված ուժեր և նրանց աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները գործողություններ են իրականացնում Աֆրինում:

Հունվարի 20-ին Թուրքիան նաև Աֆրինում սկսել էր օդային գործողությունը՝ հունվարի 21-ից անցնելով ցամաքային գործողությունների:

Իրադրությունն Աֆրինում հունվարի 24-ին՝ ըստ բաց աղբյուրների տվյալների. Աղբյուր՝ ©Syria Live Map

Իրադրությունն Աֆրինում հունվարի 24-ին՝ ըստ բաց աղբյուրների տվյալների. Աղբյուր՝ ©Syria Live Map

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *