Հունվարի 24-ին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել 1-ին խմբի զինհաշմանդամ, շարքային Արսեն Արտավազդի Հովակիմյանին: Այս մասին հայտնում է հիմնադրամի կայքը։
Զինծառայողին 20 տարվա ընթացքում կտրամադրվի նաև ամսական 200 000 ՀՀ դրամ:
Հաղորդագրությունում նշվում է, որ «Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուի համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար»:
2018 թ. հունվարի 24-ի դրությամբ հիմնադրամով նախատեսված գումարները ստացել է 23 զոհված զինծառայողի ընտանիք և 11 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող: