Սիրիայի Աֆրինում Թուրքիայի ԶՈւ «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության առաջին օրերից թուրքական կողմը «թմբկահարում էր», թե «Աֆրինում ազատագրված առաջին գյուղը Շենգալն է»: Հունվարի 23-ին քրդական կողմը տեսանյութ է հրապարակել, որտեղից երևում է, որ գյուղը կրկին քրդերի վերահսկողությանն է անցել:
Նույնիսկ այսօր՝ հունվարի 24-ին, թուրքական «Հաբեր թյուրք» առցանց հեռուստաալիքը շարունակում էր կրկնել քարոզչական ռեպորտաժը «Աֆրինում ազատագրված առաջին գյուղ Շենգալից»:
Այս գյուղը Թուրքիայի ԶՈւ-ն և Թուրքիայի օգնությամբ գործող զինյալները գործողության առաջին օրն էին գրավել: Սակայն հունվարի 23-ին հրապարակված տեսանյութից երևում է, որ քրդերը հետ են վերցրել այդ գյուղը:
YPG YAT units in the village of Shengal in Efrin, turks and rebels claimed that tgey control the village. Update your map @Liveuamap pic.twitter.com/b1vkwjoW0W
— Thomas Oz (@ESNHTM) January 23, 2018
Այն, որ գյուղը անցել է քրդերի վերահսկողությանը, հաստատում է նաև Աֆրին գործողությունները ակտիվորեն լուսաբանող Twitter սոցիալական ցանցի QalaatAlMudiq օգտատերը:
#AfrinOp: today's geolocations confirm #OliveBranch still controls Abudan/Ebudane E. of Bulbul while #YPG holds Shenqal. Sources: https://t.co/VjL2aTkKQbhttps://t.co/9ntbY5AKPK pic.twitter.com/INFazEfnmB
— Qalaat Al Mudiq (@QalaatAlMudiq) January 23, 2018
Աֆրին գործողությունից տարածվող տեղեկությունը հաճախ իրարամերժ են լինում: Չնայած Թուրքիան հայտարարում է, որ «գործողությունը հաջող է ընթանում», սակայն ընթացքը ցույց է տալիս, որ ռազմագործողությունը հավանաբար սպասվածից դանդաղ է և կարող է երկար ժամանակ խլել: Նշված գյուղի նման որոշ բնակավայրեր և բարձունքներ մերթընդմերթ անցնում են այս կամ այն կողմի վերահսկողությանը: