Թուրքիայի ԶՈւ «կոմանդոսների» 200 հոգանոց խումբը մեկնել է Աֆրին

Հունվարի 24-ին Թուրքիայի հարավային Հաթայ նահանգից Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության «կոմանդոսների» 200 հոգանոց խումբը մեկնել է Աֆրին՝ քրդական ուժերի դեմ «Ձիթենու ճյուղ» գործողությանը մասնակցելու համար: Այս մասին հայտնում է թուրքական T24 հեռուստաալիքի կայքը:

Զինծառայողները ծառայում են Թուրքիայի ցամաքային զորքերի 5-րդ հատուկ նշանակության բրիգադի հրամանատարությունում: Բրիգադի շտաբը տեղակայված է Հաքքարի նահանգում:

Տեսագրությունում երևում է, որ զինառայողներից մեկը նշում է, թե իրենք «հարսանիք են գնում»:

Նշենք, որ ադրեն 5-րդ օրն է Թուրքիայի զինված ուժեր և նրանց աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները գործողություններ են իրականացնում Աֆրինում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորման և դրա ռազմական թև YPG-ի դեմ:

Մի քանի օրյա գործողությունների ընթացքում միայն թուրքական բանակը տվել է 3 զինծառայողի կորուստ: Նրանց աջակցող զինյալների կորուստների մասին հստակ տեղեկություններ հայտնի չեն: Թուրքական կողմի պնդմամբ՝ գործողություններում «շարքից հանվել է» քրդական ուժերի 260 զինյալ:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիան Աֆրինում սկսել էր օդային գործողությունը՝ հունվարի 21-ից անցնելով ցամաքային գործողությունների:

Աֆրինում Թուրքիայի ԶՈւ և նրանց աջակցող զինյալների «Ձիթենու ճյուղ» գործողություն. հունվար 2018թ.

Աֆրինում Թուրքիայի ԶՈւ և նրանց աջակցող զինյալների «Ձիթենու ճյուղ» գործողություն. հունվար 2018թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *