Աֆրինում թուրքական զինուժի դեմ քրդերի կողմից կռվում են նաև օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում նաև՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ և Գերմանիայի: Նման տեղեկություն Reuters գործակալությանը հայտնել են Սիրիայի քրդական զինուժի մամուլի ծառայությունից:
Ըստ գործակալության՝ տեղեկությունն իրենց հաղորդել է «Սիրիայի դեմոկրատակն ուժերի» (SDF` հիմնական կորիզը՝ քրդական YPG) մամուլի խոսնակ Ռեդուր Խալիլը: Ըստ նրա՝ խոսքը ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և այլ երկրների քաղաքացիների մասին է:
Հունվարի 23-ին սիրիայի քրդերի զինված ուժերի՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) մամուլի ծառայությունը նաև հրապարակել էր արտասահմանցի կամավորների մասնակցությամբ տեսանյութ՝ նշելով, որ նրանք կռվում են Աֆրինում՝ թուրքական ուժերի դեմ:
International volunteers to defend #Afrin
International volunteers of YPG state their determination to #DefendAfrin.Şervanên biyanî yên YPGê diyar kirin ku wê Efrînê li hember dagirkeriya dewleta Tirk biparêzin.
Posted by YPG on Monday, January 22, 2018