Հունվարի 24-ին Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: Հանդիպումը ճանաչողական էր. Վրաստանի ՊՆ ղեկավարը Ռուբեն Սադոյանին շնորհավորել է նշանակման կապակցությամբ: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը:
Հանդիպմանը նաև ներկա են եղել Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը, Վրաստանի պաշտպանության առաջին փոխնախարար Լելա Չիկովանին:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության ծրագիրը: