Աբխազիայում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումները «Ցաբալ» և «Նագվալաու» զորավարժարաններում երկշաբաթյա վարժանքների ընթացքում մշակել են լեռնաանտառային տեղանքում շարժվող թիրախները խոցելու հարցեր: Այս մասին հունվարի 22-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:
Վարժանքներին զինծառայողները գիշերային և ցերեկային ժամերին խոցել են մինչև 2կմ հեռավորության վրա գտնվող պայմանական հակառակորդի թեթև զրահատեխնիկան նմանակող թիրախներ:
Վարժանքներին ներգրավվել է ավելի քան 700 զինծառայող, շուրջ 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ ԿամԱԶ «Մուստանգ» զրահապատ ամենագնացներ, ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ, ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետներ, ԱԿ-74 ավտոմատներ: