Մեկնարկել են Հայաստանում ՌԴ ռազմաբազայի սակրավորների վարժանքները

Հայաստանում տեղակայված «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում մեկնարկել են ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) 102-րդ ռազմաբազայի ականների որոնման ծառայության ստորաբաժանումների վարժանքները: Ներգրավել է ավելի քան 100 զինծառայող, ավելի քան 10 միավոր հատուկ տեխնիկա: Այս մասին հունվարի 22-ին Ռազմինֆոյին հայտնում են ՀՌՇ մամուլի ծառայությունից:

21.01.2018. ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի ռազմական ինժեներների վարժանքներից

21.01.2018. ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի ռազմական ինժեներների վարժանքներից

ՌԴ բազայի ռազմական ինժեներները պետք է կխաղարկեն հատուկ տեխնիկայի և շների, ինչպես նաև անօդաչուների ներգրավմամբ ականազերծման գործողություններ:

ՌԴ սակրավորները կաշխատեն «Ռատնիկ» պաշտպանական հանդերձանքով: Ական որոնող շների հետ համատեղ ռազմական ինժեներները պետք է որոնեն և վնասազերծեն պայթյունավտանգ իրերը՝ կիրառելով ինժեներական հետախուզության ժամանակակից միջոցներ:

Վարժանքներին ներգրավել է ավելի քան 100 զինծառայող, 10 միավոր հատուկ տեխնիկա, այդ թվում՝ կապի համակարգեր, անօդաչու թռչող սարքեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *