Հունվարի 21-ին Կալիֆոռնիայում վթարվել է ԱՄՆ բանակի AH-64 Apache ռազմական ուղղաթիռ: ԱՄՆ բանակի խոսնակը նշել է, որ ուղղաթիռի անձնակազմի երկու օդաչուներն էլ մահացել են: Փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:
Մահացած օդաչուների ինքնությունը չի բացահայտվել: ուղղաթիռը ներգրավված էր ԱՄՆ բանակի վարժանքներին:
Reuters-ը հիշեցնում է, որ ԱՄն բանակի համար AH-64 Apache ուղղաթիռներն արտադրում է Boeing ընկերությունը: Նախորդ տարվա մարտին Boeing-ի հետ ստորագրվել է ԱՄՆ բանակին 5 տարվա ընթացքում AH-64 Apache ուղղաթիռներ մատակարարելու շուրջ 3,4 միլիարդ դոլարի պայմանագիր: