Հունվարի 20-ին ադրբեջանական Moderator.az կայքը հայտնել է, որ «ծառայողական պարտականությունները կատարելիս» սպանվել է Ադրբեջանի բանակի գնդապետ Ալիև Ռահիմ Ահմադ օղլուն (Əliyev Rahim Əhməd oğlu)։ Գնդապետի թաղումը հունվարի 21-ին է։
Նյութը ավելի ուշ հեռացվել է այդ կայքից, սակայն դեռևս պահպանվել է «Գուգլ» որոնողական համակարգի հիշողությունում («քեշ»)։
Ադրբեջանի ՊՆ-ն առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը։ Ըստ սոցցանցերում շրջանառվող հիմնական վարկածի՝ զինծառայողը սպանվել է ականի պայթյունից։
Այս վարկածի դեմ է խոսում Ադրբեջանի ՊՆ-ին մոտ կանգնած սոցցանցային էջերից մեկի համակարգողը։
ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում Ադրբեջանի բանակին նվիրված էջերից մեկում էլ նշվում է, որ գնդապետը մահացել է «ինժեներական աշխատանքներ կատարելիս։
Սոցցանցերում հայտնված տվյալների համադրությունից կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, որ սպանված գնդապետը եղել է 2016 թ․ Ապրիլյան պատերազմի ընթացքում «Լելե թեփե» կոչվող բարձունքի գրավման գործողության ինժեներական գծով պատասխանատուն։
Թարմացում․ Հունվարի 21-ին, զինծառայողի թաղումից լուսանկարների տարածվելուց հետո, Ադրբեջանի ՊՆ-ն ի վերջո հաստատել է նրա մահվան փաստը։ Սակայն Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում չի նշվում, որ մահացածը գնդապետ էր։
Մեկ նկատառում ևս․ Թեև Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, թե «զինծառայողը մահացել է մարզանքների-վարժանքների ժամանակ, դժբախտ պատահարից», սակայն, հաշվի առնելով Ադրբեջանի ՊՆ որդեգրած քաղաքականությունը բանակի կորուստների հարցում, չի բացառվում, որ գնդապետը բոլորովին այլ հանգամանքներում է մահացել։
2 responses to “Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ․ «Ծառայողական պարտականությունները կատարելիս»”