ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ավիացիոն նշանառուները վարժանքներն են անում

Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ավիացիոն նշանառուները մշակում են պայմանական հակառակորդի առավել կարևոր օբյեկտների վրա ավիացիոն միջոցների նշանառության գործողություններ:

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: Պարապմունքներն անցկացվում են «Ալագյազ» զորավարժարանում:

Վարժանքներին մասնակցում են ավելի քան 30 զինծառայող, ներգրավվել է շուրջ 50 միավոր ռազմական և ավիացիոն տեխնիկա:

102-րդ ռազմաբազայի ՀՕՊ և ավիացիոն ստորաբաժանումների վարժանքները

102-րդ ռազմաբազայի ՀՕՊ և ավիացիոն ստորաբաժանումների վարժանքները(արխիվ)

Դաշտային պայմաններում նշանառուները տարբեր բարձրությունների վրա թռիչքներ իրականացնող կործանիչների և ուղղաթիռների նշանառությունն ուղորդում են հակառակորդի ուղղաթիռների և զրահատեխնիկայի վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *