Հայտնի է արվեստագետներին տարկետում տրամադրելու կարգը. նախագիծ

Մշակույթի և արվեստի բնագավառներում գործունեության համար ՀՀ քաղաքացիները պարտադիր զինծառայությունից տարկետում կստանան ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ներկայացմամբ:

Տարկետում ստանալու համար մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը քաղաքացին պետք է դիմում ներկայացնի մշակույթի նախարարին:

Տարկետում կարող են ստանալ.

  • կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր առնվազն երեք նախագծերի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթողներ կամ մրցանակակիրներ դարձած քաղաքացիները,
  • մշակույթի և արվեստի բնագավառներում ՀՀ պատվավոր կոչում ստացած քաղաքացիները, եթե հանդիսանում են  վերևում նշված առնվազն մեկ նախագծի հաղթող կամ մրցանակակիր,
  • կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր առնվազն երեք նախագծերի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթողներ կամ մրցանակակիրներ դարձած քաղաքացիները,
  • միջազգային հեղինակավոր հարթակներում/բեմերում և խոշոր միջոցառումներում (փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ) պարբերաբար հանդես եկող քաղաքացիները:

Տարկետումը տրվում է երկու տարի ժամկետով: Տարկետման ժամկետի ավարտից հետո մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումների համար քաղաքացին կարող է մեկ անգամ ևս ստանալ տարկետում:

Քաղաքացուն տարկետում տալու մասին նախագիծ է կազմվելու, որը
պաշտոնապես շրջանառության դնելու օրը տեղադրվելու է նաև ՀՀ մշակույթի
նախարարության պաշտոնական կայքում՝ հրապարակային քննարկման նպատակով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *