«Ալագյազ» զորավարժարանում անցկացվել են ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հրետանավորների վարժանքներ

Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրետանային ստորաբաժանման զինծառայողները մշակել են պայմանական հակառակորդի խմբավորման ուղղությամբ նռնականետերով և ականանետերով կրակի վարման գործողություններ: Այս մասին Razm.info-ին հայտնել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հրետանավորները «Ալագյազ» զորավարժարանում

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հրետանավորները «Ալագյազ» զորավարժարանում

Նռնակաձիգների և ականաձիգների վարժանքներն անցկացվում են «Ալագյազ» բարձլեռնային զորավարժարանում: 2000 մ բարձրության վրա գտնվող զորավարժարանում զինծառայողները ծանոթանում են նռնականետերով և ականանետերով կրակելու մեթոդներին: Կրակի ճշգրիտ ուղղորդման համար օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր:

Ականաձիգների և նռնակաձիգների վարժանքներին մասնակցում է ավելի քան 100 զինծառայող, ներգրավված է շուրջ 50 միավոր հատուկ նշանակության ռազմական տեխնիկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *