ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղում հակադիվերսիոն վարժանքներ են անցկացվել

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմի նավախմբերի մշտական տեղակայման վայրերից մեկում՝ Աստրախանում, հակաստորջրյա-դիվերսիոն պաշտպանության ուժերի ավելի քան 20 մարտական լողորդի և շուրջ 50 միավոր հատուկ տեխնիկայի ներգրավվածությամբ անցկացվել են վարժանքներ։ Այս մասին հունվարի 18-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

ՌԴ Կասպյան նավատորմիղը զորավարժություն է անցկացրել Աստրախանում և Մախաչկալայում:

ՌԴ Կասպյան նավատորմիղը զորավարժություն է անցկացրել Աստրախանում և Մախաչկալայում (արխիվ)

Վարժանքների սցենարի համաձայն՝ նավերի տեղակայման վայրում պարեկները նկատել են շարժվող, ստորջրյա օբյեկտներ, որոնք նմանեցվել են մարդկային կերպարանքների։

Նավերում տագնապ է հայտարարվել, ինչից հետո անձնակազմերը նավերը նախապատրաստել են մարտի և հարձակման: Այնուհետև մարտական լողորդները ՍՊՊ-1Մ ատրճանակներով վնասազերծել են դիվերսանտներին, ովքեր փորձել են ականապատել նավերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *