Թուրքիայում ԶՈւ բեռնատար ինքնաթիռ է կործանվել. 3 զինծառայող մահացել է

Այսօր՝ հունվարի 17-ին, Թուրքիայի ԶՈւ Էսքիշեհիրի 1-ին ավիավազայից ուսումնական նպատակով դուրս եկած CN-235 CASA բեռնատար ինքնաթիռը անհետացել է ռադարներից: Ավելի ուշ հայտնաբերվել են ինքնաթիռի մնացորդները. անձնակազմի 3 զինծառայողներն էլ մահացել են: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Ինքնաթիռում եղել են 2 օդաչու և մեկ տեխնիկ: Այն ավիաբազայից դուրս է եկել Թուրքիայի ժամանակով ժամը 11:03 (12:03 երևանի ժամանակով) և ռադարներից անհետացել 12:50-ի սահմաններում:

Ժամը 14:30-ին (15:30) Սպարտայի Էղիրդիր լճից հյուսիս հայտնաբերվել են ինքնաթիռի մնացորդները և անձնակազմի մահացած 3 զինծառայողների դիերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *