Հունվարի 16-ին Թուրքիայի զինուժը հատուկ նշանակության ուժերի՝ «կոմանդոսների», խումբ է ուղարկել երկրի հարավային Հաթայ նահանգի ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Զինծառայողները համալրել են Հաթայի Հասսա և Ռեյհանլը գավառի ԶՈւ ստորաբաժանումները: Նրանց հետ միասին թուրք-սիրիական սահման են ուղարկվել նաև զրահամեքենաներ:
Նշենք, որ վերջին մի քանի օրերին Թուրքիան ակտիվացրել է Սիրիայի հետ սահմանը նոր զինտեխնիկայով և զինծառայողով համալրելու գործընթացը:
Նշենք, որ Սիրիայի հյուսիսում գործում են քրդական ուժերի 3 ինքնավար շրջաններ՝ կանտոններ: Դրանք վերահսկում են «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորումը և դրա ռազմական թևը՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG): Թուրքիայի Սիրիայի քրդական ուժերի համարում է «ահաբեկիչներ և սպառնալիք Թուրքիայի համար»:
Քրդական ուժերին աջակցում է Միացյալ Նահանգերը: Ներկայում տեղեկություններ են տարածվել, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Սիրիայում քրդերից և արաբներից «անվտանգային ուժեր» է ստեղծելու: Այս տեղեկությունները «խիստ բարկացրել է» Թուրքիայի իշխանություններին: Այդ երկրի նախագահ Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրում է «ահաբեիկչների բանակ» ստեղծելու համար:
Միևնույն ժամանակ, թուրքական կողմը շարունակում է հայտարարել, որ ցանկացած պահի «նոր գործողություններ կարող է սկսել» Սիրիայի հյուսիսում ընդդեմ քրդական ուժերի: