Էրդողանը ՆԱՏՕ-ի քարտուղարը հետ քննարկել է Սիրիայում վերջին զարգացումները

Հունվարի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Կողմերը քննարկել են Սիրիայում քրդական ուժերից «բանակ» ստեղծելու մասին տեղեկությունները: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» խմբավորման զինյալները:

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» խմբավորման զինյալները:

Էրդողանը հայտարարել է, որ  Թուրքիան երբեք չի ընդունի Սիրիայի քրդական ուժերից՝ «Ժողովրդավարական միություն կուսակցություն» խմբավորումից և դրա ռազմական թև YPG-ից «անվտանգության ուժերի» ստեղծումը և ցանկացած միջոցի կդիմի դա կանխելու համար:

Ըստ թուրքական աղբյուրի՝ Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն տեղյակ չէ Սիրիայի հյուսիսում «խնդրո առարկա ուժերի» ստեղծման մասին:

Հիշեցնենք, որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, ԱՄՆ-ն Սիրիայում քրդերից և արաբներից 30 հազարանոց սահմանային զորքեր է ստեղծում: Առայժմ պատրաստություն անցել է 230 զինծառայող:

Անդրադառնալով այս խնդրին՝ Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգներին Սիրիայի հյուսիսում «ահաբեկչական բանակ ստեղծելու» համար:

Միևնույն ժամանակ, թուրքական կողմը հայտարարում է, որ առաջիկայում ռազմական գործողություններ է սկսելու քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Աֆրինում և Մանբիջում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *