«ԱՄՆ-ն ընդունեց, որ մեր երկրի սահմանների երկայնքով ահաբեկչական բանակ է ստեղծում: Մեզնից հասնում է այդ ահաբեկչական բանակը դեռ չծնված խեղդել»: Թուրքիայի նախագահն այսպես է արձագանքել Սիրիայի հյուսիսում քրդական ուժերից «սահմանային անվտանգության ուժեր» ստեղծելու ԱՄՆ նախաձեռնությանը:
Հունվարի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ անդրադարձել է Սիրիայի հյուսիսում քուրդ-արաբական «Սահմանային անվտանգության ուժեր» ստեղծելուն ուղղված ԱՄՆ քայլերին՝ Նահանգներին մեղադրելով «ահաբեկչական բանակ ստեղծելու» համար:
Cumhurbaşkanı Erdoğan konuşuyor
[Canlı Yayın] Cumhurbaşkanı Erdoğan, Kazan Soda Elektrik Üretim Tesisi'nin açılışında konuşuyor #FacebookLive
Posted by Anadolu Ajansı on Monday, January 15, 2018
Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ իրենք «շուտով կլուծեն Աֆրինի ու Մանբիջի հարցը, այն է՝ պատերազմ կսկսեն ԱՄՆ հովանավորությամբ գործող քրդական ուժերի դեմ»:
Էրդողանը նշել է, որ գործողության պատրաստությունն արդեն ավարտվել է ու «ամեն պահ կարող են սկսել»:
Թուրքիայի նախագահը Աֆրինում և Մանբիջում գործողություն սկսելու մասին հայտարարել էր նաև հունվարի 14-ին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Սիրիայում քրդերից և արաբներից 30 հազարանոց սահմանային զորքեր է ստեղծում: Առայժմ պատրաստություն անցել է 230 զինծառայող: