Հայաստանում ՌԴ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները «որսացել են» օդային թիրախները

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի «Էրեբունի» ավիաբազայի ավիախմբի ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերը ուսումնամարտական թռիչքների ընթացքում «որսացել են» պայմանական հակառակորդի օդային թիրախները։  Այս մասին Ռազմինֆոյին հայտնում են ՀՌՇ մամուլի ծառայությունից։

Էրեբունի ավիաբազայի ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչներ

Էրեբունի ավիաբազայի ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչներ

Ուսումնական թռիչքների ընթացքում օդաչուները զույգերով և օղակների կազմում խաղարկել են պայմանական հակառակորդի ինքնաթիռներին նմանակող արագընթաց թիրախների որսալու առաջադրանքներ։

ՌԴ ԶՈւ ռազմաբազայի օդաչուները իրականացրել են պայմանական հակառակորդի օդային թիրախների հայտնաբերման, դրանց ուղղությամբ հրթիռների արձակման, Էրեբունի օդանավակայանում նստեցնելու գործողություններ։

Զորավարժությանը ներգրավվել են շուրջ 50 զինծառայող, ավելի քան 20 միավոր ռազմական և ավիացիոն տեխնիկա։ Ներգրավվել են նաև «Ալագյազ» զորավարժարանում տեղակայված ՀՕՊ ստորաբաժանումներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *