Թուրքիայում ԻՊ-ին անդամակցելու մեղադրանքով ձերբակալվել է 52 մարդ

Հունվարի 11-ին Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով 42 մարդ են ձերբակալել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ստամբուլ քաղաքում անվտանգության ուժերը հատուկ գործողություն են իրականացրել. (արխիվ)

Ստամբուլ քաղաքում անվտանգության ուժերը հատուկ գործողություն են իրականացրել. (արխիվ)

Բոլոր ձերբակալվածները այլ պետությունների քաղաքացիներ են: Ըստ աղբյուրի՝ նրանք պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Թուրքիայի տարածքում:

Հունվարի 12-ին Կայսերիում (Կեսարիա) ժանդարմերիայի ստորաբաժանումները ձերբակալել են ևս 10 մարդու, ովքեր կասկածվում են ԻՊ-ի հետ կապ ունենալու մեջ:

Ավելի վաղ թուրքական կողմը հայտնել է, որ 2017-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում «Իսլամական պետության» հետ կապ ունենալու համար ձերբակալվել է շուրջ 900 մարդ (1, 2):

Սիրիայում և Իրաքում պարտություն կրելուց հետո ԻՊ զինյալների մնացած հատվածները փորձում են դուրս գալ այդ երկրներից։ Նրանց համար հիմնական տարանցիկ ուղիներից մեկը Թուրքիան է։ Միևնույն ժամանակ թուրքական մի քանի ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվում, որ ԻՊ զինյալները պատերազմական գոտիներից Թուրքիա անցնելու, այնտեղից էլ իրենց երկրներ վերադառնալու համար 3000 ամերիկյան դոլար գումար են վճարում թուրքական կողմին:

Ամերիկյան հետազոտական կենտրոններից մեկի այս տարվա հոկտեմբերին հրատարակած զեկույցի տվյալներով՝ Սիրիայում և Իրաքում կռվող «Իսլամական պետության» զինյալներից շուրջ 5600-ը վերադարձել են իրենց երկրներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *