Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի վաշտային մարտավարական զորախումբը «Ալագյազ» զորավարժարանում վարժանքների ժամանակ «ետ է մղել» պայմանական հակառակորդի անօրինական զինված խմբավորումների հարձակումը: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Զինծառայողները զորավարժարանում անցկացրած մեկ ամվա ընթացքում մշակել են մարտավարական, կրակային, ինժեներական պատրաստության տարբեր առաջադրանքներ:
Պարապմունքներին ներգրավվել է շուրջ 500 զինծառայող և ավելի քան 100 միավոր հատուկ զինտեխնիկա, այդ թվում տանկեր, հրետանային զինատեսակներ, զենիթային հրթիռներ, անօդաչու թռչող, հետախուզական համալիրներ, ավիացիա: