Թուրքիայի զինված ուժերը երկրի տարբեր նահանգներից ռազմական մեքենաների նոր խմբաքանակ է ուղարկել Սիրիայի հետ սահմանային Հաթայ նահանգի Իսկենդերուն գավառ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ռազմական մեքենաները տեղակայվելու են թուրք-սիրիական սահմանին: Թուրքիայի զինուժը պարբերաբար հավելումներ անում Սիրիայի հետ սահմանային նահանգների ստորաբաժանումներում՝ մասնավորապես Հաթայում, Քիլիսում:
Նշենք, որ ներկայում Թուրքիայի զինուժը տեղակայված է Սիրիայի հյուսիսային մի քանի շրջաններում: Թուրքական զորքերի վերահսկողության տակ է գտնվում Սիրիայի հյուսիսում Ջերաբլուսից Ազեզ հատվածը, որը գրավել է «Եփրատի վահան» գործողության ընթացքում: Միևնույն ժամանակ, Թուրքիան 2017-ի հոկտեմբերից զորքեր է տեղակայել Սիրիայի Իդլիբ նահանգում:
Սիրիայում իր ռազմական ներկայությանը ընդլայնմանը զուգահեռ, թուրքական իշխանությունները շարունակում են պարբերաբար սպառնալ Սիրիայի քրդական ուժերին՝ մասնավորապես «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորմանը և դրա ռազմական թև YPG-ին: Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է «ահաբեկիչներ» և սպառնում գործողություններ իրանակացնել նրանց դեմ մասնավորապես Աֆրինի շրջանում, Մանբիջում:
Թուրքական զինուժը տեղակայվում է Իդլիբի հյուսիսում՝ քրդական տարածքներին հարող շրջաններում: Քրդերի դեմ գործողությունների իրականացնեկու վերաբերյալ հայտարարություններին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այս հոդվածում՝