Իդլիբում ահաբեկիչները խոշոր հակահարձակում են սկսել Սիրիայի բանակի դեմ

Հունվարի 11-ին Սիրիայի բանակը մոտեցել է Իդլիբում տեղակայված Աբու Դուհուր ավիաբազային, վերջին տվյալներով՝ գրեթե 5 կմ: Սակայն եթե նախորդ օրերին սիրիական բանակը արագ տեմպերով առաջ էր շարժվում, ապա վերջին 2 օրվում ահաբեկիչները, այդ թվում Ալ-Նուսրան և Թուրքիայի օգնությամբ գործող ուժերը խոշոր հակահարձակում են սկսել: Մյուս կողմից էլ ակտիվացել է «Իսլամական պետությունը»:

Հունվարի 10-ին ահաբեկիչները և Թուրքիայի օգնությամբ գործող զինյալները տեսանյութեր, նկարներ են հրապարակում, որտեղից երևում է, որ նրանք շարժվում են դեպի Իդլիբի այն հատվածներ, որտեղ վերջին օրերին հաստատվել է Սիրիայի բանակը:

Ըստ որում հրապարակումներն ուղեկցվել են տարբեր մեկնաբանություններով, որտեղ որոշ աղբյուրներ պնդում են, որ զինյալները հարձակումը սկսում են Թուրքիայի տրամադրած զրահապատ մեքենաներով:

Մյուս կողմից թուրք օգտատերերից մեկը պնդում է, որ այդ զրահամեքենաները արտադրվում են Արաբական Միացյալ Էմիրություններում: Հավելյալ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փաստացի կողմերից ոչ մեկի պնդումը լուրջ փաստարկներով հիմնավորված չէ: Առայժմ մեքենաների հստակ պատկանելիությունը հնարավոր չի եղել պարզել:

#مركز_المعرة_الإعلامي صور:: تحت مسمى معركة #رد_الطغيان الثوار يبدأون معركة في ريف حماه الشمالي ويكسرون الخطوط الاولى في قرية عطشان والخوين#سوريا #حماه #ادلب #عطشان #الخوينتصوير: :عبد العزيز أحمد قيطاز

Posted by ‎مركز المعرة الإعلامي‎ on Wednesday, January 10, 2018

Մյուս կողմից Իդլիբի շրջանում ակտիվացել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը փորձում է մյուս ուժերից ավելի արագ վերցնել ավիաբազան: ԻՊ տվյալներով՝ վերջին մարտերում իրենք Սիրիայի բանակի զինծառայողների են սպանել: Այս տեղեկությունն առայժմ չի հաստատվել:

Այսպիսով՝ այս պահի դրությամբ ավիաբազայի շրջակայքում կուտակվում են Սիրիայի զինուժը, Թուրքիայի օգնությամբ գործող զինյալ խմբավորումներ, Ալ-Նուսրան, ինչպես նաև ԻՊ-ն:

Հավելենք, որ Թուրքիան խիստ անհանգստացած է Սիրիայի բանակի առաջխաղացմամբ, ինչն արտահայտել են պետական ամենաբարձր մակարդակով: Մասնավորապես Թուրքիայի արտգործնախարարը նշում էր, որ Ռուսաստանն ու Իրանը չեն կատարում իրենց պարտավորությունները, պետք է կանգնեցնեն Սիրիայի բանակի առաջխաղացումը: Սրան զուգահեռ հունվարի 9-10-ին Թուրքիայի ԱԳՆ էին կանչվել ՌԴ և Իրանի դեսպանները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *