[Թարմացված] Ադրբեջանի ԶՈւ 2017 թվականի հայտնի կորուստները. Razm.info

Razm.info մասնագիտացված կայքը Ադրբեջանի զինված ուժերում արձանագրել է 2017 թվականն վերաբերող 58 կորուստ, որոնցից 21-ը մարտական է, 35-ը ոչ մարտական, ևս 2-ի մահվան հանգամանքները հայտնի չեն:

Ամիս Մարտական Ոչ մարտ. Անհայտ
Հունվար 1 3
Փետրվար 9 1
Մարտ 3 2
Ապրիլ 1 4 1
Մայիս 1 3
Հունիս 3 2 1
Հուլիս 1 3
Օգոստոս 0 5
Սեպտեմբեր 0 5
Հոկտեմբեր 1 3
Նոյեմբեր 0 2
Դեկտեմբեր 1 2
Ընդհանուր 21 35 2

Շեշտենք, որ 58 թիվը վերաբերում է միայն մեզ հայտնի կորուստներին և, մեր կարծիքով, չի ներկայացնում կորուստների իրական պատկերը, քանի որ ադրբեջանական կողմը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները:

Օրինակ՝ արձանագրված 58 կորուստներից Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հայտնել են ընդամենը 17 դեպքի մասին, որոշ դեպքերում միայն դրանց մասին սոցցանցերում և ընդդիմադիր լրատվակայքերում տեղեկությունները ակտիվ տարածվելուց հետո: Մեծ հավանականությամբ 2017-ի թաքցրած կորուստների մասին հայտնի կդառնա տարիներ անց, ինչպես արդեն եղել է 2013-16 թվականներին (տես ստորև):

Տարի Մարտ. Ոչ մարտ. Անհայտ Ընդհանուր
2013 12 71 83
2014 36 62 2 100
2015 45 44 3 92
2016 118 38 2 158
2017 21 35 2 58

2013.  2017-ի հունվարին հայտնի դարձավ 2013-ին մահացած ևս մեկ Ադրբեջանցի զինծառայողի մասին:

2014.  2014-ի կորուստները ամփոփելիս մենք գրանցել էինք  Էշրաֆզադե Նիջաթ Վագիֆ օղլուի  մահվան փաստը, բայց  չէինք ներառել ցուցակում, քանի որ վստահ չէինք, որ նա սպանվելու պահին զինվորական էր: Միայն 2017-ին՝ լրացուցիչ տվյալներ ստանալուց հետո, կարող ենք հաստատել, որ նա զինծառայող էր:

2015. 2017-ին հայտնի դարձավ 2015-ին մահացած ևս 2 զինծառայողի մասին, ընդ որում նրանցից մեկը փոխգնդապետ էր: 

2016.  2017-ին հայտնի դարձավ 2016-ին մահացած ևս 4 զինծառայողի մասին, այդ թվում նաև ապրիլյան մարտերին սպանված հատուկջոկատայինի: Եվս մեկ կորուստ, որի մասին բավականաչափ տվյալներ չունեինք և չէինք ներառել 2016-ի կորուստների մեջ, լրացուցիչ ուսումնասիրությունից հետո ավելացվեց հաշվարկների մեջ: Այսպիսով՝  2016-ի կորուստների ընդհանուր թիվը ավելացավ 5-ով (1, 2, 3,):

Բացի ցուցակագրված կորուստներից, մենք տեղյակ ենք նաև տարբեր տարիների այլ միջադեպերի մասին, որոնք, սակայն, ունեն լրացուցիչ ճշտման և վերահաստատման կարիք:

Ադրբեջանի զինված ուժերի 2017 թ. կորուստները ամփոփել է նաև Գերմանիայից գործող ադրբեջանական ընդդիմադիր «Խազար» ռազմական ուսումնասիրությունների կենտրոնը: Այն հայտնել է Ադրբեջանի ԶՈւ 59 կորստի մասին: Հարկ է նշել, որ կորուստների անվանացանկը չի հրապարակվել. ըստ այդմ՝ կա հավանականություն, որ ընդհանուր թվացող 58 անունները չեն համընկնում, և հայտնի կորուստների թիվը 59-ից էլ ավել է:

Այնուամենայնիվ, այլ տվյալների («Խազարը» հայտնել է, թե որ ուժային կառույցից քանի կորուստ կա) համադրությունից կարող ենք ենթադրել, որ մեր ցուցակում բացակայում է «Խազարի» նշած 2 կորուստ՝  Ադրբեջանի ԱԻՆ-ից և ՊՍԾ-ից:

Նշենք, որ մեզ հայտնի է 2017-ի նոյեմբերին մահացած Ադրբեջանի ԱԻՆ ծառայողի մասին, ով թեև մի քանի լուսանկարում ռազմական համազգեստով է, բայց նրանց մեր հաշվարկներում չենք ներառել, քանի որ հիմքեր ունենք ենթադրելու, որ մահացածը հրշեջ էր:  Ամեն դեպքում չենք կարող պնդել, որ «Խազարի» հաշվարկներում ԱԻՆ-ից «ավել» այդ կորուստը հենց մեր իմացածն է:

Ավելացնենք, որ բացի Razm.info հաշված 58 կորստից 2017-ին մեզ հայտնի է դարձել նաև 3 անձանց մահվան մասին, որոնք հավանաբար Ադրբեջանի ներքին զորքերից լինել: Բավարար ապացույցների պակասի պատճառով նրանց ևս չենք ներառել մեր հաշվարկներում:

[Թարմացում] 2018թ. հուլիսին հայտնի է դարձել 2017թ. օգոստոսի 9–ին մահացած Իսաև Ասիմ Ֆիրդովսի օղլուի (İsayev Asim Firdovsi oğlu) անունը։ Նրա մասին ադրբեջանական թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական աղբյուրներում 2017թ. որևէ հայտարարություն չէր եղել։

2018թ. դեկտեմբերին իմացանք նաև Ադրբեջանի ԶՈւ սպա, 2017թ. հունիսի 29-ին մահացած մայոր Մայիս Դաշզերլիի (Mayis Daşzərli) մասին։ Ըստ սոցցանցերում գրառումների նա մահացել էր ուղեղի կաթվածից։

Հավելենք, որ 2018թ. ընթացքում մեզ հայտնի դարձավ, որ 2017թ. մեր տվյալներով հայկական գնդակից սպանված կապիտան Քազիմով Սուլեյման Սեյիդաղա օղլուն (Kazimov Süleyman Seyidağa oğlu) իրականում մահացել է հայտնի «Լրտեսների գործի» շրջանակներում՝ արտադատարանական մահապատիժներից։ [Թարմացում]

Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *