Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) տանկիստները ՀՀ բարձրլեռնային Ա«լագյազ» զորավարժարանում վարժանքների ընթացքում ոչնչացրել են պայմանական անօրինական զինված խմբավորման զրահատեխնիկան: Այս մասին Ռազմինֆոյին հայտնում են ՀՌՇ մամուլի ծառայությունից:
ՌԴ ԶՈւ զինծառայողները կարողացել են հետ մեղել պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի շարասյան գրոհը: Զորավարժությանը ներգրավվել են ռազմաբազայի Տ-72Բ տանկեր: Մինչև կրակային փուլին անցնելն անցկացվել են տանկային ստորաբաժանումների պատրաստության պարապմունքներ:
Զորավարժությունը դեռ շարունակվում է: Հունվարի 11-ի դրությամբ տանկիստները կատարում են կրակային հենակետերի ընտրության, հենակետերի զբաղեցման, պայմանական հակառակորդի անօրինական զինված խմբավորման հետախուզա-դիվերսիոն խմբերի կրակային միջոցների ոչնչացման առաջադրանքներ:
Վարժանքներին ընդհանուր առմամաբ ներգրավվել է 30 միավոր Տ-72Բ տանկ, ավելի քան 100 զինծառայող:
- ՀՀ-ում ՌԴ ԶՈւ տանակային ստորաբաժանումների վարժանքներից. 11.01.2018թ.