Ռուսաստանի և ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են Սիրիան

Հունվարի 10-ին ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը և ԱՄՆ բանակի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հեռախոսով քննարկել են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ իրավիճակը Սիրիայում:  Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Քննարկումից այլ մանրամասներ չեն տրամադրվում: Հավանաբար Սիրիայի մասով քննարկումը կարող էր կապված լինել Իդլիբում Սիրիայի բանակի վերջին օրերին գրանցած հաջողությունների, գուցե նաև Սիրիայի քրդերի հետ:

Հավելենք, որ վերջին տարվար ընթացքում Դանֆորդը և Գերասիմովը բավականին ինտենսիվացրել են շփումները՝ հիմնականում կապված են սիրիական հակամարտության հետ: ԱՄՆ և ՌԴ ԶՈւ ԳՇ պետերը այդ և այլ հարցերի քննարկման համար 2017 թ. փետրվարին Բաքվում հանդիպում էին անցկացրել:

Բաքվում հանդիպել են Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի և ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետ գեներալ Ջո Դանֆորդի գլխավորած պատվիրակությունները

Բաքվում հանդիպել են Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի և ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետ գեներալ Ջո Դանֆորդի գլխավորած պատվիրակությունները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *