Աբխազիայում ՌԴ ռազմաբազայի տանկիստները վարժանքներ են անում

Աբխազիայում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ ռազմաբազայի անձնակազմը դաշտային ելքերիի շրջանակներում տանկային վարժանքներ է անցկացնում: Վարժանքներին ներգրավվել են Տ-72Բ3 տանկեր: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Աբխազիա ՌԴ ռազմաբազայի տանկիստները վարժանքներ են անցկացնում

Աբխազիա ՌԴ ռազմաբազայի տանկիստները վարժանքներ են անցկացնում

Վարժանքների ընթացքում Տ-72Բ3 տանկերի անձնակազմները կատարելագործում են «տանկային դուել» վարժաձևով մարտական գործողությունների իրականացնելու հմտությունները: «Տանկային դուել» վարժաձևով տանկերն իրարից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա դիրքավորվում են ու սկսում փնտրել մյուս տանկը:

Մարտավարական զորաշարժի ժամանակ դուելի մասնակիցները պետք է հայտնաբերեն հակառակորդի տանկը, թիրախավորեն և «պայմանականորեն» խոցեն այն:

Դաշտային ելքը կավարտվի հունվարի վերջին՝ Տ-72Բ3 տանկերով պայմանական հակառակարոդի թիրախներին կրակելու վարժանքներով:

Ընդհանուր առմամբ, վարժանքներին մասնակցում է 100 զինծառայող, ներգրավված է շուրջ 30 զրահատեխնիկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *