Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Թուրքիայի դեսպանին

Հունվարի 10-ին Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և Վրաստանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև պաշտպանության փոխնախարար Լելա Չիկովանին և Թուրքիայի ռազմական կցորդ, փոխգնդապետ Մերթ Օզոզերը: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը:

Վրաստանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը և Վրաստանի ՊՆ ղեկավար Լևան Իզորիան

Վրաստանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը և Վրաստանի ՊՆ ղեկավար Լևան Իզորիան

Կողմերը քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությունը խորացնելու, փորձի և ռազմական կրության փոխանակման հարցեր: Ուշադրություն է դարձվել միջազգային առաքելություններում համատեղ ծառայությանը և ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության փաթեթի իրականացմանը (Substantial NATO-Georgia Package — SNGP):

Առանձին քննարկվել է նաև Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով համագործակցությունը: Հիշեցնենք, որ երեք երկրների պաշտպանության նախարարները և ԶՈւ ԳՇ պետերը պարբերաբար եռակողմ հանդիպումներ են ունենում, իսկ զինված ուժերի ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացնում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *