Հունվարի 10-ին Ադրբեջանում զինծառայողի են թաղել

Հունվարի 10-ին Ադրբեջանի Մասալլը շրջանի Հիշքադարա գյուղի գերեզմանոցում հուղարկավորել են այդ երկրի զինված ուժերի զինծառայող Շահմարով Ասիման Ֆիքրեթ օղլուին (Şahmarov Asiman Fikrət oğlu): Ադրբեջանի ՊՆ-ն միջադեպին որևէ կերպ չի անդրադարձել:

Զինծառայողի թաղման արարողությանը մասնակցել և լուսանկարներ հրապարակել է ադրբեջանական «Ջանուբպրեսս» լրատվակայքի խմբագիրը: Տեղեկությունը զինծառայողի գյուղի բնակիչների միջոցով հաստատել է նաև ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը:

Զինծառայողի մահվան պատճառներն առայժմ հայտնի չեն: Դատելով բաց աղբյուրներում Razm.info-ի հայտնաբերած տվյալներից՝ Շահմարովը, ամենայն հավանականությամբ, սպանվել/մահացել է Աղդամի շրջանի ուղղությամբ՝ հունվարի 9-ին:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Շահմարով Ասիման Ֆիքրեթ օղլուի (Şahmarov Asiman Fikrət oğlu) հուղարկավորությունից. Աղբյուրը՝ Cenubpress.az

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Շահմարով Ասիման Ֆիքրեթ օղլուի (Şahmarov Asiman Fikrət oğlu) հուղարկավորությունից. Աղբյուրը՝ Cenubpress.az / 10.01.2018

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *