Սիրիայի կառավարական ուժերը շարժվում են դեպի Իդլիբ նահանգում տեղակայված Սիրիայի օդուժի Աբու ադ-Դուհուր ավիաբազա: Ըստ սիրիական աղբյուրիների` կառավարական ուժերը ռազմաբազայից 5 կմ հեռավորության վրա են գտնվում: Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:
Just few steps to #AbuDuhur remained ✌️#HTS Tahrir al Sham defense lines entirely collapsed !!
16 new villages liberated ..
interactive map: https://t.co/QhnHowFu2Z#SAA #Syria #Idlib #ابوظهور pic.twitter.com/nJrKMvrWVx— Islamic World News (@A7_Mirza) January 10, 2018
Աբու ադ-Դուհուր ռազմաբազայում հատկապես թեժ մարտեր են եղել 2013-2015 թթ.: 2015-ի սեպտեմբերին «Ջեբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները գրավել են ռազմաբազան: Այնտեղ գտնվող Սիրիայի օդուժի ինքնաթիռների մեծ մասը դուրս է բերվել բազայից:
Սիրիայի ընդդիմադիր ուժերը, ինչպես նաև թուրքական կողմը տեղեկություններ են տարածում, թե կառավարական ուժերը գործողություններ են իրականացնում քաղաքացիակնաների դեմ:
Նշենք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում սիրիական բանակը առաջ է ընթանում Իդլիբ նահանգում: Սա բացասաբար է ընդունվում Թուրքիայի կողմից: Այդ երկրի արտգործնախարարը արդեն հայտնել է իր դժգոհությունը՝ պահանջելով, որ Իրանն ու Ռուսաստանը կանգնեցնեն Ասադին բանակին:
Հիշեցնենք, որ Աստանայում սիրիական հարցով բանակցությունների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել Իդլիբ նահանգում ևս «անվտանգության գոտի» ստեղծել: Այդ նահանգում 2017-ի հոկտեմբերից թուրքական զորքեր են տեղակայվել: Սիրիական կողմը մշտապես հայտարարում է, որ Թուրքիայի ԶՈւ ներկայությունը անօրինական է և պահանջում է զորքերը դուրս բերել: