Թուրքիայի զինուժը ստացել է F-16-ների սեփական արտադրության թևավոր հրթիռներ

Հունվարի սկզբին Թուրքիայի զինված ուժերի ավիացիան համալրվել է F-4, 16 կործանիչների համար նախագծված SOM-B1 տեսակի թևավոր հրթիռներով (առաջին խմբաքանակը՝ 7 միավոր): Հրթիռներն արտադրում է թուրքական «Ռոքեթսան» ընկերությունը:  Այս մասին հայտնում է թուրքական «Կոկպիտ աերո» մասնագիտացված կայքը:

Թուրքական արտադրության SOM դասի թևավոր հրթիռ

Թուրքական արտադրության SOM դասի թևավոր հրթիռ

SOM ընտանիքի հրթիռներն արտադրվում են ամերիկյան  Lockheed Martin ընկերության տրամադրած արտոնագրով: Մինչ այս թուրքական զինուժին մատակարարվել էին SOM-A տեսակի «օդ-մակերևույթ» դասի թևավոր հրթիռներ: Հրիթռների հիմնական մարտավարատեխնիկական բնութագրերը նույնն են, բացառությամբ որոշ համակարգերի:

SOM-A, B1 հրթիռները կրում են բեկորաֆուգասային, իսկ B2-ը՝ տանդեմային զրահահար մարտագլխիկներ: SOM-B1-ն A տարբերակից առանձնանում է ինքնաուղղորդման ինֆրակարմիր գլխիկով, թիրախն ավտոմատ «որսալու», ինչպես նաև էլեկտրաօպտիկական կոռելյացիայի ենթահամակարգով՝ IBN (Image Based Navigation):

Հրիթռների ՄՏԲ.

SOM-A SOM-B1 SOM-B2
Երկարությունը ~4մ ~4մ ~4մ
Զանգվածը ~600կգ ~600կգ ~600կգ
Հեռահարությունը 250+ կմ 250+ կմ 250+ կմ
Մարտագլխ. զանգվածը ~230կգ բեկորա-ֆուգասային ~230կգ բեկորա-ֆուգասային
~230կգ տանդեմային զրահահար
Թիրախի որոնում ինֆրակարմիր ինքնաուղղորդում
ինֆրակարմիր ինքնաուղղորդում
Պլատֆորմը F-4
F-16
F-4
F-16
F-4 F-16

2014-15 թվականներից թուրքական նույն ընկերությունը զբաղվում է նաև F-35 կործանիչների համար նույն դասի թևավոր հրթիռների նախագծմամբ՝ SOM-J:

«Ռոքեթսան» ընկերության SOM-J մոդիֆիկացիայի կառավարվող հրթիռի նախագիծը՝ նախատեսված F-35 ինքնաթիռների համար

«Ռոքեթսան» ընկերության SOM-J մոդիֆիկացիայի կառավարվող հրթիռի նախագիծը՝ նախատեսված F-35 ինքնաթիռների համար

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *