Նախագահը ստորագրել է ռազմարդյունաբերական համալիրի և այլ օրենքներում փոփոխությունների մասին օրենքները

Հունվարի 10-ին ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝ «Ռազմարդյունաբերական համալիրի», «Ռազմական ոստիկանության», «Այլընտրանքային ծառայության» մասին օրենքներում փոփխություներ կատարելու վերաբերյալ: Հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

Ստորագրվել են նաև  «Պետական պարտքի մասին», «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքները:

Մասնավորապես «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը բխում է սահմանադրական փոփոխություններից: Սրանով հիմնականում կարգավովում են ՌԱՀ մասով ՀՀ նախագահի և կառավարության լիազորությունները: Հիմնական փոփոխությամբ նախկինում ՀՀ նախագահին տրամադրվող լիազորությունները փոխանցվում են կառավարությանը՝ ի դեմս վարչապետի:

Հիշեցնենք, որ ՌԱՀ-ի մասին օրենքը ՀՀ նախագահը ստորագրել էր 2015 թ. ապրիլին:

«Ռազմական ոստիկանության մասին» օրենքում կատարվող փոփոխություններով հստակեցվում են կառույցի լիազորությունները և պարտականությունները: Ավելի մանրամասն՝ այստեղ:

Այլընտրանքային ծառայության և ԶՈւ Ներքին ծառայության կանոնագրքերում կատարվող փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ` 1, 2:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *