Զորակոչի ընթացքում ՊՆ հանձնաժողովին հիմնականում առողջական խնդիրների համար են դիմում. Արմենպրես

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընթացիկ Ձմեռային զորակոչի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարին կից գործող դիմում-բողոքների հանձնաժողովին հիմնականում դիմում են զորակոչիկների առողջական խնդիրների հարցերով: Այս մասին գործակալությանը հայտնել է Քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Զորակոչի վերաբերյալ քաղաքացիների դիմումները և բողոքները քննող հանձնաժողովը: Լուսանկարը ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի. (արխիվ)

Զորակոչի վերաբերյալ քաղաքացիների դիմումները և բողոքները քննող հանձնաժողովը: Լուսանկարը ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի. (արխիվ)

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ նախկին զորակոչերի ընթացքում ևս դիմումների հիմնական մասը առողջական խնդիրների մասով են եղել: Հանձնաժողովը քննարկած դիմումների շուրջ 2/3-ին ընթացք է տվել, դրանց մի մասը բավարարվել է, մի մասի դեպքում հավելյալ ստուգումներ են նշանակվել, ևն:

Հիշեցնենք, որ ընթացիկ զորակոչի դիմում-բողոքների քննարկման հանձնաժողովը ստեղծվել էր 2017 թ. դեկտեմբերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *