2018 թ. առաջին օրերին Սիրիայի կառավարական ուժերը խոշոր հաձակում են սկսել Իդլիբ նահանգում, մի քանի օրում զինյալներից ազատագրելով մի շարք բնակավայրեր (թուրքական կողմի տվյալներով՝ առնվազն 14 գյուղ): Սիրիայի հակամարտության մոնիթորինգով զբաղվող South Front կայքը հրապարակել է Սիրիայի բանակի վերջին օրերի առաջխաղացման քարտեզը.
Syrian Army Liberates 400km2 From Militants In Southeastern Idlib Since Start Of 2018 (Map) https://t.co/iaxiUgIQlK pic.twitter.com/n8hWpDVI8f
— SouthFront (@southfronteng) January 8, 2018
Հունվարի 9-ին թուրքական NTV հեռուստաընկերության կայքը հայտնում է, որ Սիրիայի կառավարական ուժերը Իդլիբում 14 գյուղ են վերցրել:
Սիրիացի պատմաբան, լրագրող-վերլուծաբան Սամի Մուբայեդը այս գործողությունը որակում է որպես «Իդլիբում թուրքական զինուժի շրջափակում»: Հեղինակը նաև նշում է, որ վերջին շաբաթում Սիրիայի բանակն Իդլիբում ՌԴ օդուժի օգնությամբ շուրջ 50 բնակավայր է վերցրել զինյալներից: Դատելով առկա տվյալներից՝ հիմնական գործողություները Ալ-Նուսրայի ճակատ ահաբեկչական խմբավորման դեմ են:
Հավելենք, որ Թուրքիայի զինուժը ներկայում տեղակայված է Իդլիբի հյուսիսում՝ «քրդական» Աֆրինից հարավ՝ Սիրիայի բանակի առաջխաղացման շրջանից բավականին հեռու:
Հավելենք, որ Թուրքիայի զինուժը Իդլիբում սկսել է տեղակայվել 2017 թ. հոկտեմբերից՝ Ռուսաստանի և Իրանի հետ Աստանայի բանակցություններում ձեռք բերած համաձայնության հիման վրա: