Թուրքիայի 2017թ. ռազմական-ավիացիոն արտադրանքների արտահանման վիճակագրություն

2017-ի ընթացքում Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է շուրջ 34 միլիոն ամերիկյան դոլարի ռազմական և ավիացիոն նշանակության  արտադրանք: 2016-ին Ադրբեջան արտահանումը կազմել է 83,6 միլիոն դոլարի արտադրանք, այսինքն անցած տարում արտահանումը նվազել է գրեթե 2 անգամ: Տվյալները վերցված են Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi — TİM) կայքից:

Թուրքիայի 2017թ. ռազմական-ավիացիոն արտադրանքների վիճակագրություն
Infogram

2017-ին Վրաստանը Թուրքիայից ստացել է 5,2 մլն ԱՄՆ դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: 2016-ին Վրաստան արտահանումը կազմել է 5,8 միլիոն դոլար:

Նույն ժամանակահատվածում Իրան է մատակարարվել 4,5 մլն դոլարի ռազմական-ավիացիոն նշանակության արտադրանք: 2016-ին Իրան արտահանումը կազմել է 6 միլիոն դոլար:

2017-ին Թուրքիայից ռազմական և ավիացիայի ոլորտում արտադրանքներ ներմուծած երկրների շարքում առաջատարներն են.

  • ԱՄՆ — 692 միլիոն
  • Գերմանիա — 208 միլիոն
  • Հնդկաստան — 106,8 մլն
  • Ֆրանսիա — 59 միլիոն
  • Լեհաստան — 58,6 միլիոն

Ընդհանուր առմամբ 2017-ին Թուրքիան այլ երկրներ է արտահանել շուրջ 1,7 միլիարդ դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք:

Միայն դեկտեմբեր ամսվա վիճակագրությունը հետևյալն է.

  • Ադրբեջան — 4 մլն դոլար
  • Վրաստան — 406 հազար դոլար
  • Իրան — 447 հազար դոլար

Դեկտեմբեր ամսվա առաջատարներն են.

  • ԱՄՆ — 69,4 մլն դոլար
  • Հնդկաստան — 23,7 մլն դոլար
  • Ֆրանսիա — 21 մլն դոլար

2017-ին Թուրքիայից ռազմական և ավիացիայի ոլորտում արտադրանքներ ներմուծած երկրների շարքում առաջատարների ինֆոգրաֆիկա
Infogram

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *