Էրդողանը սպառնում է ԱՄՆ-ի հովանավորյալ քրդերի դեմ ռազմական գործողությամբ

Հունվարի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք կշարունակեն Եփրատի վահան գործողությամբ սկսած քայլերը Աֆրինում և Մանբիջում: Եփրատի Վահանի արդյունքում Թուրքիան գրավեց Հալեպից հյուսիս՝ Մանբիջի և Աֆրինի միջև ընկած տարածքները: Սա ենթադրում է նոր տարածքների գրավում՝ արդեն անմիջապես քրդական ուժերից: Էրդողանի հայտարարությունը փոխանցում է թուրքական «Հաբերլեր» կայքը:

Խոսելով «ահաբեկչության դեմ պայքարից»՝ Էրդողանը նշում է, որ իրենք Եփրատի Վահան ռազմագործողությամբ կարողացան գրեթե ամբողջությամբ խափանել Սիրիայում «ահաբեկչական միջանցքի» ձևավորումը՝ ավելացնելով՝

«Եփրատի Վահան գործողությամբ մեր արած քայլերը շարունակելով Աֆրինում և Մանբիջում, այնուհետև սահմանի ողջ երկայնքով անվտանգություն և հանգստություն հաստատելով՝ «տա աստված» այդ գործընթացն ավարտին կհասցնենք»:

Նշված Մանբիջում և Աֆրինում ներկայում հիմնականում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներն» ÇYPG) են: Սակայն մասնավորապես Աֆրինում և հարակից շրջաններում դրանք գործում են արաբական ուժերի հետ համատեղ՝ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորման անվան տակ: Նշված ուժերին օժանդակում է Միացյալ Նահանգները՝ այդ թվում զենքի մատակարարումներով, մարզումներով:

Փաստացի Էրդողանի հայտարարությունը ենթադրում է պատերազմ այդ ուժերի դեմ: Ինչպես արդեն քանիցս նշել ենք, նման հավանականությունն այս պահին կասկածի տակ է, քանի որ դա կարող է նշանակել Անկարայի և Վաշինգտոնի շահերի բախում՝ առնվազն ներկա փուլում:

Այս խնդրին ավելի մանրամասն անդրադարձել ենք հետևյալ հոդվածում.

Հավելենք, որ Էրդողանի հայտարարությանը զուգահեռ թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Միացյալ Նահանգները (Պենտագոնը և ԿՀՎ-ն համատեղ) միայն վերջերս Սիրիայի քրդերի 400-հոգանոց անձնակազմի հատուկ նշանակության մարզումներն են ավարտել: Նշվում է, որ այս գործընթացը շարունակական է, իսկ քրդական ուժերի հիմնական պարտականությունը պետք է լինի «սահմանային պաշտպանությունը»:

Հավելենք, որ Սիրիայի քրդերը ԱՄՆ օգնությամբ և միջամտությամբ այժմ փաստացի վերահսկում են Սիրիայի տարածքի զգալի մասը, ըստ տարբեր հաշվարկների՝ մինչև 1/4-ը:

Դեղին՝ Սիրիայի քրդեր, ԱՄՆ, Կանաչ՝ Թուրքիայի ԶՈւ, տարբեր զինյալներ, Կարմիր՝ Սիրիայի բանակ, ռուսներ, Հիզբալլահ,

Դեղին՝ Սիրիայի քրդեր, ԱՄՆ, Կանաչ՝ Թուրքիայի ԶՈւ, տարբեր զինյալներ, Կարմիր՝ Սիրիայի բանակ, ռուսներ, Հիզբալլահ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *