Հունվարի 9-ին Սիրիայի ԶՈւ հրամանատարությունը հայտարարել է, որ Իսրայելի բանակի մի քանի հրթիռ է արձակել Սիրիայի տարածք: Իսրայելի բանակը խոսնակը հրաժարվում է մեկնաբանել այս տեղեկությունը: Փոխանցում է Reuters գործակալությունը:

Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Սիրիայի մայրաքաղաքին կից Մեզզե օդանավակայանի շրջակայքը. (արխիվ)
Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտնում է, որ Իսրայելի զինուժը հունվարի 9-ի գիշերը մի քանի հրթիռ է արձակել Դամասկոսի նահանգի Ալ-Կութայֆա շրջանի ուղղությամբ, սակայն Սիրիայի ԶՈւ ՀՕՊ ուժերը որսացել են հրթիռները և խոցել են ինքնաթիռներից մեկը: Ավելի ուշ Իսրայելի օդուժը ևս 4 հրթիռ է արձակել, որոցից մեկը ոչնչացվել է, իսկ 3-ը ընկել են Սիրիայի ռազմական օբյեկտներից ոչ հեռու: Հայտարարությունը փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության:
Նշենք, որ Իսրայելի բանակը հաճախ է հարվածներ հասցնում Սիրիայի ուղղությամբ: Դեռևս դեկտեմբերի 2-ին և 4-ին Իսրայելը հրթիռակոծել է (1, 2) Դամասկոսի մոտ տեղակայված ռազմական օբյեկտ: Ըստ իսրայելական մի քանի աղբյուրի՝ ռազմական օբյեկտը եղել է Իրանի ռազմաբազա: