Սիրիայի բանակը Դամասկոսին մոտ ռազմաբազա է ազատագրել զինյալներից

Հունվարի 8-ին Սիրիայի կառավարական բանակը ճեղքել է Դամասկոսից արևելք ընկած Հարաստա քաղաքում տեղակայված զրահատեխնիկայի ռազմաբազայի շրջափակումը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Սիրիայում գործող «Ահրար ալ-Շամ» իսլամիստական խմբավորման զինյալները հարձակվել են և իրենց վերահսկողություն են սահմանել Հարաստայի ռազմաբազայի վրա՝ շրջափակելով այն մի քանի կողմից և կտրելով կապը կառավարական ուժերի վերահսկած տարածքներից:

Սիրիայի կառավարական ուժերը, Ռուսաստանի օդուժի աջակցությամբ դեռևս շարունակում են զինյալների դեմ ռազմական գործողությունները:

Հարաստա քաղաքը գտնվում է Արևելյան Գուտայի հարևանությամբ, որտեղ գործում են տարբեր զինյալ խմբավորումների մարտիկներ: Աստանայում բանակցությունների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել այդ հատվածում և «անվտանգության գոտի» ստեղծել:

Սիրիայի կառավարական բանակը Հարաստայի ռազմաբազան օգտագործում է զինյալների դիրքերին հարվածելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *