Հունիսի 5-ին Մինսկում կայացել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։
Կողմերը քննարկել են օրակարգում ներառված ավելի քան 20 հարցեր՝ արբանյակային կապի ռազմական նպատակներով օգտագործման, զինամթերքի վիճակի վերահսկման, ԱՊՀ անդամ երկրների ինժեներական զորքերի՝ մարդասիրական ականազերծման բնագավառում համագործակցության, ինչպես նաև տեղագրության ու նավիգացիոն համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ։
Բացի այդ, մշակվեցին ԱՊՀ պետությունների ՊՆ իրավական ծառայությունների փոխառնչությունների մեխանիզմներն ու ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչությունների միասնական արխիվ ունենալու հնարավորությունները։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ևս մեկնել էր Մինսկ՝ վերոհիշյալ հանդիպմանը մասնակցելու։