Կայացավ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության հերթական ժողովը

Հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացավ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության սպասավորների գործունեության տարեկան 2-րդ եռամսյա հաշվետու ժողովը:

Աղոթքից հետո ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնրդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն անդրադարձավ հոգևոր սպասավորների ծառայությանը, խոսեց բանակում առկա իրավիճակի մասին և առավել արդյունավետ ծառայության կոչ արեց: Ոմանք լավ ծառայության համար պարգևատրվեցին առաջնորդ Վրթանես սրբազանի օրհնության գրով և արժեքավոր նվերով: Նորանշանակ հինգ սարկավագներ, որոնք արդեն մեկ ամիս ծառայել են զորամասերում իբրև հոգևոր սպասավորներ ստացան առաջնորդ սրբազան հոր համապատասխան ցուցումները: Զորամիավորումների պատասխանատուները հանդես եկան զեկույցներով:

Քննարկում եղավ 2013թ. գարնանային զորակոչի ընթացքում հոգևոր սպասավորների արդյունավետ գործունեության վերաբերյալ, մշակվեցին նորակոչիկների հետ տարվելիք աշխատանքների ուղիներ` նրանց հոգևոր-հայրենասիրական դաստիարակության և միջանձնային կանոնադրական ու բարոյական հարաբերությունների բարելավման նպատակով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *