Թուրք-սիրիական սահմանին գրոհայինների ոչնչացման լայնամասշտաբ գործողություններ են

«Ալ-Նաշրա» լրատվական ծառայությունը հայտնում է, որ սիրիական ռազմաօդային ուժերն այսօր՝ հունիսի 7-ին, Հալեպից հյուսիս ընկած տարածքում սկսել են գրոհայինների բազաների ոչնչացման լայնամասշտաբ գործողություններ։

Մարտական գործողությունների շրջան են ուղարկվել տանկեր ու ռազմական ստորաբաժանումներ:

Առավոտից Սիրիայի ռազմաօդային ուժերն օդային հարվածներ են հասցրել «Մենեգ» ռազմական օդանավակայանի կից գրոհայինների դիրքերին: Սուրիա Ալ-Էն գործակալության տվյալներով՝ ոչնչացվել է առնվազն 6 ապստամբ, մյուսները նահանջել են դեպի թուրք-սիրիական սահմանամերձ Աազազ քաղաքը:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին կառավարական ուժերը վերականգնել էին իրենց վերահսկողությունը Հալեպից հյուսիս ընկած 18 բնակավայրերում, որոնք մոտ մեկ տարի վերահսկում էին զինված ծայրահեղականները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *