Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Ռումինիայի ՊՆ ղեկավարները

Դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Ռումինիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Միհայ Ֆիֆորին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Ռումինիայի ՊՆ ղեկավարները

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Ռումինիայի ՊՆ ղեկավարները

ՊՆ ղեկավարների հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, երկու երկրների միջև ռազմական համագործակցության ներկա վիճակին և դրա խորացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Հաղորդագրությունում նշվում է, որ Ռումինիայի ՊՆ ղեկավարը Ադրբեջան տարածքով Աֆղանստան վերադառնալիս է եղել, այսինքն առանձին այց Ադրբեջան նախատեսված չի եղել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *