ՌԴ ԶՈւ 102-րդ բազայի ռազմաբժիշկները անցկացրել են մարտավարական հատուկ վարժանքներ

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ռազմաբժշկական ստորաբաժանման զինծառայողները մարտավարական հատուկ վարժանքներ են անցկացրել՝ բանակային ավիացիայի ներգրավմամբ: Վարժանքներն անցկացվել են բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում: Այս մասին Razm.info-ին հայտնել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:

ՌԴ ԶՈւ Մի-8 ուղղաթիռը «Կամխուդ» զորավարժարանում

ՌԴ ԶՈւ Մի-8 ուղղաթիռը «Կամխուդ» զորավարժարանում

Վարժանքների ընթացքում զինծառայողները մարտի դաշտում մշակել են պայմանականորեն վիրավորված զինծառայողների տարհանման գործողություններ, որոնց ժամանակ օգտագործվել են բժշկական սարքավորումներ, ռազմական տեխնիկա և բանակային ավիացիա:

Բանակային ավիացիայի օդաչուները մշակել են բարձրլեռնային տեղանքում գտնվող անծանոթ հրապարակում արտակարգ վայրէջք կատարելու, վիրավորված զինծառայողներին փրկարարական հատուկ պարանների և վերհանների միջոցով տարհանելու գործողություններ:

Մարտավարական հատուկ վարժանքներին մասնակցել է ավելի քան 100 զինծառայող, ներգրավվել է 30 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում նաև Էրեբունի ավիաբազայի Մի-8ՄՏ ուղղաթիռներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *